Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 6 Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումը. 1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին). 2. Լիազոր մարմինը` ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական և ռազմավարական քաղաքականության մշակումը և իրականացումը. բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման և ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման և ընդլայնման, ինչպես նաև ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը. գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը. դ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը. ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը. զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակումը` անկախ սեփականության ձևից. է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի լիցենզավորումը. թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացում. ժ) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ: |