Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 468 Համագործակցության համաձայնագիր կազմելու կարգը. 1. Համագործակցության միջնորդությունը բավարարելու դեպքում հսկող դատախազը մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցությամբ կազմում է համագործակցության համաձայնագիր. 2. Համագործակցության համաձայնագրի մեջ նշվում են` 1) այն կազմելու տեղը և ժամանակը. 2) հսկող դատախազի անունը, ազգանունը և պաշտոնը. 3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի կամ ուսման վայրը, դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ. 4) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա ժամկետը. 5) պաշտպանի անունը, ազգանունը և վարույթին նրա մասնակցության հիմքը. 6) մեղադրյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը, արարքի իրավական գնահատականը, ինչպես նաև մեղադրյալի կողմից մեղադրանքը չվիճարկելը. 7) համագործակցության բնույթը և այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել համագործակցության նպատակին հասնելու համար. 8) Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառվելու են համաձայնագրով նախատեսված պարտականությունները մեղադրյալի կողմից պատշաճ կատարվելու դեպքում. 9) բռնագրավման ենթակա գույքը և դրա չափը (եթե դրանք նշված են)․ 10) տեղեկացում այն մասին, որ համագործակցությունից մեղադրյալի հրաժարվելու դեպքում համագործակցության ընթացքում ստացված տվյալները կարող են օգտագործվել որպես ապացույց. 11) մեղադրյալի կողմից համաձայնագիրը կամավոր կնքելը, դրա բնույթը և հետևանքները գիտակցելը. 3. Եթե չհատուցված վնասը տուժողին պատճառվել է միայն մեղադրյալին մեղսագրվող արարքով, ապա համաձայնագրում նշվում է նաև այդ վնասը լրիվ հատուցելու մեղադրյալի պարտականությունը. 4. Եթե մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում անհրաժեշտ է համապատասխան անձի նկատմամբ ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցներ, ապա այդ մասին նշվում է համաձայնագրում. 5. Համաձայնագիրն ստորագրում են հսկող դատախազը, մեղադրյալը և պաշտպանը: Համաձայնագրի մեկական օրինակ հանձնվում է մեղադրյալին և պաշտպանին: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 468 6. Համագործակցության համաձայնագիր կնքելու մասին մեկից ավելի մեղադրյալների միջնորդություններ բավարարելու դեպքում հսկող դատախազը նրանցից յուրաքանչյուրի հետ կնքում է առանձին համաձայնագիր. 7. Եթե նախաքննության ընթացքում առաջանում է համագործակցության համաձայնագիրը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա սույն գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է համագործակցության նոր համաձայնագիր։ |