FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  148

Վերահսկվող անձի ղեկավարներին կամ պատասխանատու անձանց որակավորման վկայականից զրկելը.
1. Վերահսկվողի ղեկավարը կամ պատասխանատու անձը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ զրկվել որակավորման վկայականից, եթե՝
    1) միտումնավոր կերպով խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը.
    2) պաշտոնավարման ընթացքում կատարել է այնպիսի գործողություն կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վտանգվել են կամ կարող են վտանգվել վերահսկվողի, ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքները կամ օրինական շահերը.
    3) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին.
    4) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով վերահսկվողը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.
    5) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործունեություն, որը հակասում է վերահսկվողի, ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքներին կամ օրինական շահերին.
    6) իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ.
    7) ի հայտ է եկել այնպիսի դեպք, որի հետևանքով անձը չի համապատասխանում վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման համապատասխանության չափանիշներին.
    8) չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի 146-րդ հոդվածի հիմքով տրված հանձնարարականը.
2. Վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերով սահմանված լիազորությունները դադարում են.
3. Վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկումը պետք է լինի պատճառաբանված, պետք է համապատասխանի խախտման բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա: