FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգում ընդգրկվում են`
    ա) պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը.
    բ) գերատեսչական հիդրոօդերևութաբանական ծառայությունները.
    գ) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ իրականացնող տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձինք: Պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկվում են`
    ա) դիտարկումների պետական ցանցը, որի կազմում ընդգրկվում են օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, ավիաօդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և այլ մասնագիտացված դիտակետերը, կայանները, ծառայությունները և կենտրոնները, ներառյալ` ճառագայթային, արևային, մագնիսային մոնիթորինգի կենտրոնները.
    բ) քիմիական և ռադիոլոգիական լաբորատորիաները.
    գ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի արբանյակները.
    դ) ավիալաբորատորիաները, գիտահետազոտական նավերը և դիտարկումային այլ լողամիջոցները.
    ե) դժվարամատչելի տեղանքում գտնվող կայանները.
    զ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների փաստացի ու կանխատեսվող տեղեկատվություն հավաքելու, մշակելու, տարածելու և սպառողներին ապահովելու միասնական պետական կառույցը.
    է) հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը.
    ը) հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունները: