FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10.1

Էլեկտրոնային առևտրային հարթակում հրապարակման ենթակա տեղեկատվությունը.
1. Էլեկտրոնային առևտրային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու, պետք է պարունակի՝
    ա) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.
    բ) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները.
    գ) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը.
    դ) տեղեկություն ընդունելի վճարման ձևի մասին` մինչև սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.
    ե) էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.
    զ) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.
    է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.
    ը) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային առևտրային հարթակում պետք է ներկայացվի սպառողին մինչև պայմանագիրը կնքելը.
3. Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն.
4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որևէ եղանակով.
5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ՝ դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով: