FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  34

Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու պայմանները.
1. Պայմանագրի գործողությունը դադարում է`
    1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
    2) զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու դեպքում` հերթական պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
    3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` զինծառայողին տեղափոխող մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.
    4) օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
    5) սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի ծագման օրը.
2. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
    1) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքները վերանալու օրը.
    2) զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու ժամանակահատվածում.
    3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը.
    4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած իգական սեռի զինծառայողին երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելիս` մինչև արձակուրդի ավարտի օրը.
3. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում պայմանագրի օրինակներում կատարվում է դադարման կամ կասեցման հիմքի մասին համապատասխան գրառում` ամսաթվի և տարեթվի նշումով: