FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Ծառայության ծառայողների պաշտոնները.
1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից.
2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    1) ծառայության բարձրագույն պաշտոններ.
    2) ծառայության գլխավոր պաշտոններ.
    3) ծառայության ավագ պաշտոններ.
    4) ծառայության միջին պաշտոններ.
    5) ծառայության կրտսեր պաշտոններ.
3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը.
4. Ծառայության կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումները և դրանց ստորին ու վերին սահմաններն ու շնորհման կարգը սահմանում է վարչապետը.
5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: