FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  32

Հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը.
1. Հանձնաժողովը կարող է մեկ վարույթում միացնել միևնույն կարգավորվող անձի կողմից կատարված մեկից ավելի խախտումների կամ մի քանի կարգավորվող անձանց կողմից կատարված նույն կամ համանման խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը.
2. Հանձնաժողովը կարող է մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն անձի կատարած մեկից ավելի խախտումների վերաբերյալ վարույթն առանձնացնել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը.
3. Հանձնաժողովը վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին երեք աշխատանքային օրում ծանուցում է վարույթին մասնակցող անձանց.
4. Վարույթների միացման դեպքում վարույթի իրականացման ժամկետը հաշվարկվում է միացված վարույթներից առավել ուշ հարուցված վարույթի հարուցման օրվանից.
5. Միևնույն անձի մասնակցությամբ վարույթների միացման դեպքում տուգանք կիրառելիս կիրառվում է կարգավորվող անձի թույլ տված խախտումների համար նախատեսված տուգանքներից առավել խիստ տուգանքի առավելագույն չափը։ Այն պարագայում, երբ սույն մասով նախատեսված պատասխանատվության կիրառումն առավել անբարենպաստ է խախտում կատարած անձի համար, քան եթե այն կլիներ վարույթների առանձին իրականացման պարագայում, ապա վարչական վարույթները մեկ վարույթում չեն միացվում, իսկ արդեն միացված վարույթներն առանձնացվում են։