Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ. 1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ կամ անվանատիրոջ վերաբերյալ գրառումը կատարվում է բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով: Ընկերության բաժնետերերի ռեեստրում այլ գրառումները, ինչպես նաև սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի վերաբերյալ գրառումները կատարվում են նաև Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ լիազորված անձի պահանջով: Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, և առկա չեն գրառումը չկատարելու` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հիմքեր, ապա գրառումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում. 2. Ռեեստրում գրառում կատարելու մերժում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով և իրավական ակտերով սահմանված դեպքերի: Նման մերժման դեպքում ռեեստր վարողը դրանում գրառում կատարելու պահանջը ներկայացնելու պահից հինգ օրվա ընթացքում գրառում պահանջող անձին հիմնավորված ծանուցում է մերժման մասին: Ռեեստրում գրառման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ռեեստր վարողը պարտավոր է համապատասխան գրառում կատարել դրանում. 3. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակցի վերաբերյալ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում գրառման համար, ի հավելումն ռեեստրում գրառման համար օրենքով և իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերի, մասնագիտացված կազմակերպություն է ներկայացվում նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակից դառնալու համար Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին տրամադրված նախնական համաձայնություն տալու մասին որոշումը: |