FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հրդեհային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
    ա) հրդեհային անվտանգության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը.
    բ) հանրապետական նպատակային ծրագրերի հաստատումը և ֆինանսավորումը.
    գ) հրդեհային անվտանգության, այդ թվում` հրդեհային պահպանության ապահովման ծախսերի մասով պետական բյուջեի պլանավորումը և կատարումը.
    դ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության կառավարման մարմինների, ստորաբաժանումների, հրդեհատեխնիկական գիտահետազոտական հիմնարկների և հրդեհատեխնիկական ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը.
    ե) հրդեհային անվտանգության ապահովման սոցիալական և տնտեսական խթանման իրականացման, այդ թվում` հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրության և գնման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարում բնակչության մասնակցության ընդհանուր սկզբունքների սահմանումը.
    զ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության թվաքանակի սահմանումը.
    է) այն կազմակերպությունների ցանկի սահմանումը (այդ թվում` պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող), որոնցում, համաձայն նորմերի, ստեղծվում է հրդեհային պահպանություն.
    ը) պետական կարիքների համար հրդեհատեխնիկական արտադրանքի անվանացուցակի, թողարկման և մատակարարման ծավալի սահմանումը.
    թ) հրդեհային պահպանության տարբերանշանների և համազգեստի սահմանումը: