Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 156 Ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետները. 1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածով. 2. Ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել հայտարարատուի խնդրարկած, սակայն Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետով: Ընդ որում, սկզբնապես խնդրարկված ժամկետը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել՝ Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավելագույն ժամկետները չգերազանցող ժամկետով երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ. 3. Մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով. 4. Մաքսային մարմինն ուսումնասիրում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին. 5. Ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին մաքսային մարմնի մերժման մեջ նշվում են մերժման հիմքերը։ Մաքսային մարմինը հայտարարատուին գրավոր ծանուցում է նշված մերժման մասին. 6. Այն ապրանքների ժամանակավոր ներմուծման դեպքում, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է ժամանակավոր ներմուծման առավել կարճ կամ առավել երկար ժամկետներ, մաքսային մարմինը, որը կատարել է նշված ընթացակարգով ապրանքների ձևակերպումը, սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի երկարաձգումը կատարում է Հանձնաժողովի սահմանած ժամկետներում. 7. Միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ձևը և դիմումի քննարկման արդյունքների մասին մաքսային մարմնի որոշման ձևը սահմանում է Կառավարությունը։ |