Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ. 1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը, բացահայտմանը կամ հրապարակմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, այդ թվում՝ 1) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը. 2) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը կամ դրան հարկադրումը. 3) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը. 4) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է սույն մասի նախորդ կետերում նշված որևէ գործողության կատարում: |