Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 30 Ջրային ռեսուրսների պահանջարկի կառավարումը. 1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկը գնահատվում է` ըստ ստորև բերված ջրօգտագործման ուղղությունների՝ 1) խմելու - կենցաղային և տնտեսական սպառման համար. 2) գյուղատնտեսական` հողերի ոռոգման, աղակալած հողերի լվացման, ամառային արոտների ջրարբիացման համար. 3) արդյունաբերական՝ արտադրական և արդյունաբերական գործընթացների կազմակերպման համար. 4) ձկնաբուծական. 5) ռեկրեացիոն՝ ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար. 6) էներգետիկ` հէկ-երում էլեկտրաէներգիայի արտադրության, ջերմաէլեկտրակայաններում և ատոմակայանում տեխնոլոգիական պրոցեսների ապահովման, ջերմամատակարարման համակարգերում օգտագործման համար և այլն. 7) բնապահպանական` էկոլոգիական թողքի ապահովման, հոսքի տեղափոխման և այլն. 2. Խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն և արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները` ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Տարբեր նպատակներով ջրօգտագործման ջրի պահանջարկի կանխատեսումները 2007-2021 թվականների կտրվածքով հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: |