Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը. 1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության. 2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է օրինականության, օրենքի և փաստաբանների պալատի առջև հավասարության, մրցակցության, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության և անմեղության կանխավարկածի սկզբունքների հիման վրա. 3. Փաստաբանների պալատի խորհրդի և կարգապահական հանձնաժողովի անդամները կամ սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ սպասարկող անձնակազմի աշխատակիցները փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում իրենց հայտնի դարձած կամ բացահայտված փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկությունների կամ ապացույցների առնչությամբ պարտավոր են առաջնորդվել փաստաբանական գաղտնիքի պահպանման սույն օրենքով սահմանված կարգավորումներով: |