FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.1

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը. Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ 1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրություն կազմակերպելու համար`
    ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 1000-ապատիկի չափով բ) անժամկետ երկարաձգելու համար բազային տուրքի 500-ապատիկի չափով 2. Քաղաքացիական և ծառայողական զենքի հարդարում կազմակերպելու համար`
    ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 300-ապատիկի չափով բ) անժամկետ երկարաձգելու համար բազային տուրքի 200-ապատիկի չափով 3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
    ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 1000-ապատիկի չափով բ) անժամկետ երկարաձգելու համար բազային տուրքի 500-ապատիկի չափով 4. Հրաձգարան գործարկելու համար՝
    ա) բաց հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 500-ապատիկի չափով բ) կիսափակ հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի500-ապատիկի չափով գ) փակ հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 200-ապատիկի չափով Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ 5. Յուրաքանչյուր միավոր զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի հնգապատիկի չափով 7. հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի չափով 7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար(6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի հնգապատիկի չափով 8. Զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար`
    ա) 10 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 80-ապատիկի չափով բ) 10 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 60-ապատիկի չափով 9. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
    ա) 6 ամիս գործողության ժամկետով բազային տուրքի 10-ապատիկի չափով բ) 6 ամսով երկարաձգելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով 10. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում՝ մարտական զենք պահելու և օգտագործելու թույլտվության համար`
    ա) 10 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով բ) 10 տարի երկարաձգելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.1

11. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զենք կրելու, պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի վեցապատիկի չափով Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ 12. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)`
    ա) գազային զենքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով գ) ակոuափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի վեցապատիկի չափով դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով 12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)՝ բազային տուրքի չափով 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
    ա) 10 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 80-ապատիկի չափով բ) 10 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 40-ապատիկի չափով 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
    ա) 6 ամիս գործողության ժամկետով բազային տուրքի 10-ապատիկի չափով բ) 6 ամսով երկարաձգելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գազային զենք պահելու և կրելու համար (անժամկետ)՝ բազային տուրքի ութապատիկի չափով 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ողորկ-երկարափող հրազեն պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով 17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` համակցված կամ ակոսափող հրազեն պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով 18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` oդաճնշիչ զենք պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.1

19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ծառայողական զենք պահելու և կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով 20. Զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու և արտահանելու համար (6 ամիu գործողության ժամկետով կամ 6 ամuով երկարաձգելու համար)՝ բազային տուրքի հնգապատիկի չափով 21. Որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) զենքը ժառանգելու դեպքում անժամկետ պահելու թույլտվություն՝ բազային տուրքի հնգապատիկի չափով 22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)՝
    ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 20-ապատիկի չափով բազային տուրքի 25-ապատիկի չափով բազային տուրքի չափով բազային տուրքի չափով 23. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունից որպես պարգև տրված զենք արտահանելու թույլտվություն` 2 ամիս գործողության ժամկետով՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով 24. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնoրինակը տալու համար՝ լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից 25. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով