FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ և ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ.
1. Մրցութային հանձնաժողովը պարտավոր է մրցութային առաջարկների ներկայացման համար սահմանված ժամկետից առնվազն 2 շաբաթ առաջ նախաորակավորված անձանց ուղարկել մրցույթին մասնակցելու հրավերը, մրցութային փաստաթղթերի փաթեթը և ծանուցում` մրցութային առաջարկների ներկայացման ժամկետների մասին.
2. Նախաորակավորված անձինք (մրցույթի մասնակիցները) սահմանված ժամկետում առանձին ծրարներով մրցութային հանձնաժողով են ներկայացնում մրցութային առաջարկները և անհրաժեշտ հավաստիացումները.
3. Եթե սահմանված ժամկետում մրցութային առաջարկներ չեն ստացվել, ապա մրցութային հանձնաժողովի որոշմամբ` մրցույթը համարվում է չկայացած.
4. Մրցույթն ամփոփվում է մրցութային հանձնաժողովի նախօրոք սահմանված ժամկետում հրավիրված մրցութային հանձնաժողովի նիստում: Նիստին իրավունք ունեն մասնակցել նախաորակավորված անձանց ներկայացուցիչները, կառավարության խորհրդատուները և զանգվածային լրատվամիջոցների հրավիրված ներկայացուցիչները.
5. Նիստի ժամանակ բացվում են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված այն ծրարները, որոնցում ամփոփված են անհրաժեշտ հավաստիացումները, և ստուգվում է դրանց վավերականությունը: Եթե ներկայացված բոլոր անհրաժեշտ հավաստիացումները մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են վավերական, ապա բացվում են մրցութային առաջարկները պարունակող ծրարները և նիստի մասնակիցներին տեսանելի ձևով ցուցադրվում և հայտարարվում են բաժնետոմսերի գնման համար առաջարկված գները: Առավելագույն գին առաջարկած մասնակիցը հանձնաժողովի կողմից ճանաչվում է մրցույթի հաղթող:
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

6. Եթե նիստի ժամանակ ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումներից առնվազն մեկը չի ճանաչվել վավերական, ապա նիստն ընդհատվում է յոթ օրով: Մրցույթի համապատասխան մասնակիցը հնարավորություն ունի յոթնօրյա ժամկետում իր կողմից ներկայացրած անհրաժեշտ հավաստիացումները համապատասխանեցնել մրցույթի մասնակցության պայմաններին: Նիստի վերսկսվելուց հետո մեկ անգամ ևս դիտարկվում են վավերական չճանաչված անհրաժեշտ հավաստիացումները: Եթե դիտարկման ժամանակ անհրաժեշտ հավաստիացումները կրկնակի անգամ մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվում են ոչ վավերական, ապա համապատասխան մասնակիցը դուրս է մնում մրցույթից և սույն հոդվածի նախորդ կետով սահմանված ընթացակարգով որոշվում է մրցույթի հաղթողը.
7. Եթե մրցույթի երկու կամ ավելի մասնակիցներ առաջարկում են նույն առավելագույն գինը, ապա հաղթողը որոշվում է կառավարության սահմանած կարգով տվյալ մասնակիցների միջև անցկացվող աճուրդով` աճուրդի մեկնարկային գին սահմանելով նրանց կողմից առաջարկված գինը.
8. Կառավարությունն իրավասու է`
    ա) մինչև գնային առաջարկի բացումը որոշում կայացնել մրցույթը դադարեցնելու մասին.
    բ) որոշում կայացնել մրցույթի հաղթողի հետ բաժնետոմսերի վաճառքի պայմանագիր չկնքելու մասին.
9. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ԷԲ ընկերությունների մասնավորեցումից, ապա հաջորդ բարձր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող.
10. Մրցույթը դադարեցնելու կամ հաղթողի հետ վաճառքի պայմանագիր չկնքելու մասին որոշում ընդունելու, ինչպես նաև մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մասնավորեցման հետագա ընթացքի մասին կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում.
11. Մրցույթն անցկացնելու կանոնների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության դատարաններ: