Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 82 Իրեղեն ապացույցի տնօրինումը. 1. Դատարանը եզրափակիչ դատական ակտով որոշում է իրեղեն ապացույցները տնօրինելու հարցը: Դատարանը, որպես կանոն, իրեղեն ապացույցը վերադարձնում է այն ներկայացրած անձին կամ հանձնում է այն անձին, որի իրավունքը դրա նկատմամբ ճանաչել է, կամ այն իրացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով. 2. Այն առարկաները, որոնք, օրենքի համաձայն, չեն կարող գտնվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան պետական մարմնին. 3. Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցը հետազոտելուց հետո կարող է այն վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա այդ մասին միջնորդում է, և նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա հետազոտմանը. 4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում գործում պահվում է իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը: |