FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Հանրային տեղեկության բացահայտումը.
1. Հանրային տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է հանրային տեղեկություններին՝ առանց հանրային տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու.
2. Հանրային տեղեկությունների բացահայտումը ներառում է նաև այդ տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել հանրային տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան.
3. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացահայտել իր գործունեությանն առնչվող այն հանրային տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիքի կամ սահմանափակ տարածման այլ տեղեկությունների շարքին.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հանրային տեղեկություններում կատարված փոփոխությունները բացահայտվում են դրանք կատարվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
5. Հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանում է Կառավարությունը: