FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64

Ազատության սահմանափակումը.
1. Ազատության սահմանափակումը դատապարտյալին առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու տնային պայմաններում հսկողության տակ պահելն է.
2. Ազատության սահմանափակումը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար` 6 ամսից 3 տարի ժամկետով: Դատարանը, ազատության սահմանափակում նշանակելով, արգելում է հանցանք կատարած անձին այցելել տարբեր ժամանցային կամ այլ հաստատություններ, կազմակերպել, մասնակցել կամ այցելել որոշակի միջոցառումների կամ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը կամ որոշակի ժամերի բացակայել տնից: Դատարանը, ազատության սահմանափակում նշանակելով, դատապարտյալի նկատմամբ սահմանում է սույն մասով սահմանված արգելքներից մեկը կամ մի քանիսը.
3. Դատարանի նշանակած արգելքները չեն կարող սահմանափակել դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց ազատության կամ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը.
4. Որոշակի ժամերի տնից բացակայելու արգելքը չի կարող պակաս լինել օրական 8 և չի կարող ավելի լինել օրական 12 ժամից.
5. Ազատության սահմանափակումը չի կարող նշանակվել ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ.
6. Սույն հոդվածով նախատեսված պատժից դատապարտյալի խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` ազատության սահմանափակման 2 օրը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Ազատության սահմանափակումն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին: