FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  92

Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս.
1. Դատապարտյալների բժշկական զննությունն իրականացվում է կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում.
2. Քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում մինչև բժշկական զննություն անցնելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալին մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով գրավոր և բանավոր իրազեկում է առողջության պահպանման, ներառյալ բժշկական օգնության և սպասարկման իրավունքի, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, ներառյալ սույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգի մասին: Գրավոր իրազեկումն իրականացվում է դատապարտյալին իրազեկման թերթիկ տրամադրելով, որի օրինակելի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
3. Կարանտինային բաժանմունքում իրականացվող բժշկական զննությունը դատապարտյալի առողջական վիճակի գնահատումն է՝ դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, որն օգտագործվում է՝
    1) դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում պատշաճ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար.
    2) դատապարտյալի մոտ հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու, այդ թվում՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արդյունքով ստացված, ինչպես նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ գանգատ արձանագրելու նպատակով.
    3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար.
4. Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
    1) դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում.
    2) քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց բժշկական զննության մատյանում.
    3) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության (սույն գլխում այսուհետ՝ արձանագրություն) ձևաթղթի մեջ: Արձանագրության ձևաթղթի ձևը և դրա կազմման ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  92

5. Բժշկական զննությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի՝ բուժաշխատող չհանդիսացող ծառայողների կամ դատապարտյալի տեղափոխումն իրականացնող ծառայողների լսելիության, և եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկը հակառակը չի պահանջում, ապա նաև՝ տեսանելիության սահմաններից դուրս: Դատապարտյալների բժշկական զննությունն իրականացվում է անհատական սկզբունքով՝ առանձին։