Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 78 Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործառույթները և գործունեությունը. 1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը. 2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ 1) դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ. 2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ. 3. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝ 1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը. 2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ նրա համաձայնությամբ. 3) դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ. 4) Արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով. 5) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ուսումնառության ժամաքանակը. 6) Արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների հավակնորդների փորձաշրջանի ղեկավարներ. 7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ գործառույթներ. 4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը՝ 1) իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը. 2) սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (այդ թվում՝ էական կարգապահական խախտում) հայտնաբերելու դեպքում դիմում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար. 3) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ գործառույթներ: |