Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 472 Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հիմքը և պայմանները. 1. Դատարանը նախնական դատալսումների ընթացքում քննարկում է համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հարցը, եթե դատախազը վարույթի նյութերը դատարան հանձնելիս նման միջնորդություն է հարուցել. 2. Դատարանը բավարարում է դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու միջնորդությունը, եթե համոզվում է, որ` 1) համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագիրը մեղադրյալը կնքել է կամավոր, դրա բնույթը և հետևանքները գիտակցելով, պաշտպանի մասնակցությամբ և սույն գլխով նախատեսված մյուս պահանջների պահպանմամբ. 2) ներկայացվել են մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու մասին առերևույթ բավարար ապացույցներ. 3) մեղադրյալի համագործակցությունը չի հանգել հանցանքի կատարմանը բացառապես իր մասնակցության մասին տվյալներ հայտնելուն. 4) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը նա չի կատարել. 5) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականը չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններից անգամ մեկի բացակայության դեպքում դատարանն առանձին որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին. 4. Դատախազի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին: |