Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 920 Բանկի կողմից դրամական միջոցներ օգտագործելու համար տոկոսները. 1. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (հոդված 906). 3. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո: |