FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  182

Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը.
1. Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում.
2. Գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար: Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում սոսկ այն ստանալու իրավազորություն ունեցող անձի համար, ապա դրա վարձատրության չափը որոշվում է այդ անձի հետ համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատարանով: Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով: Գույքը գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը.
3. Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն: