FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  409

Պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելը.
1. Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները.
2. Վնասները որոշվում են սույն օրենսգրքի 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան.
3. Վնասները որոշելիս նկատի են առնվում պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջը կամովին բավարարելու օրն այն վայրում գոյություն ունեցող գները, որտեղ պարտավորությունը պետք է կատարվեր, իսկ, եթե պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճռի կայացման օրը գոյություն ունեցող գները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով.
4. Բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները: