FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  36

Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը.
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի`
    1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով.
    2) մրցույթի արդյունքներով.
    3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
2. Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը.
3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքերում պայմանագրային զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի կամ քրեական վարույթի կամ ծառայողական քննության ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված կամ կարգապահական տույժ ստացած պայմանագրային զինծառայողը` մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալը կամ այն հանվելը: