Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 5 Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը. 1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար). 2. Համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով (կցվում է) սահմանված բանաձևերի (այսուհետ` բանաձևեր) կիրառմամբ. 3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձևերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ. 4. Համայնքների բյուջեներին պետության կողմից տվյալ տարում փոխհատուցման ենթակա գումարները` ըստ առանձին համայնքների, հաստատվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով. 5. Սույն հոդվածի համաձայն` փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են տվյալ տարվան հաջորդող երկրորդ տարվա պետական բյուջեից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: |