Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՁևԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Անվանական պահպանական անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) ձևակերպվում է երկու օրինակից` գույքն անմիջապես պահառության ընդունելիս: Յուրաքանչյուր անդորրագիր օժտվում է հերթական համարով. 2. Անդորրագրի ձևը սահմանում է լիազոր մարմինը. 3. Գույքի պահատվությունը ձևակերպվում է մեկ անդորրագրով, եթե պահառության հանձնվող գույքը հնարավոր չէ մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշները վնասելու. 4. Անդորրագրում նշվում են` ա) գրավատան լրիվ անվանումը և պահատուի անձնագրային տվյալները. բ) գույքը պահատվության ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավատան և պահատուի միջև համաձայնեցված պահառության հանձնվող գույքի արժեքը (այսուհետ` պահառվող գույքի արժեք). գ) պահառվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե պահառվող գույքը հնարավոր է բաժանել առանց այդ գույքի նշանակության փոփոխման, բայց գույքը հանձնվում է առանց մասնատման, ապա անդորրագրում տրվում է յուրաքանչյուր մասի առանձին և բավարար նկարագրությունը. դ) համապատասխան պահառության պայմանագրի համարը. 5. Անդորրագիրը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բոլոր նշումները, և անդորրագրի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու պահատուի կողմից: Անդորրագրի մեկ օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է պահատուին: Ձևակերպումից հետո անդորրագրում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատան և պահատուի մոտ պահվող անդորրագրերի օրինակներում: Ընդ որում, ձևակերպումից հետո անդորրագրում յուրաքանչյուր փոփոխությունը (այդ թվում` նաև պահառվող գույքի արժեքի փոփոխությունը) վավերացվում է գրավատան ներկայացուցչի և պահատուի ստորագրություններով. 6. Գույքը պահատուին վերադարձնելիս գրավատան և պահատուի մոտ պահվող անդորրագրերի օրինակներում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պարտադիր նշվում և պահատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները` ա) պահառվող գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը. բ) պահառվող գույքի նկարագրությունը. գ) պահառվող գույքն ստանալու փաստը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից պահառվող գույքն ամբողջությամբ իրացվում է պահատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն հոդվածի իմաստով անդորրագիրը համարվում է դադարած` անկախ պահատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ անդորրագիրը պահպանվում է սույն օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց պահառվող գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին: |