FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Համայնքի խնդիրների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը.
1. Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր.
2. Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը.
3. Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում.
4. Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով.
5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ Տեղական ինքնակառավարման մարմինների՝ սույն օրենքի իմաստով սահմանված սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը.
6. Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ.
7. Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
8. Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին.
9. Տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով պարտավոր են առաջնահերթությամբ ապահովել համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների կատարումը.
10. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ.
11. Սոցիալական աջակցության վերաբերյալ համայնքի կամավոր խնդիրները լուծելու նպատակով համայնքի կողմից կարող են՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

1) տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայությունները, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների տրամադրման.
    2) մշակվել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության չսահմանած այլ սոցիալական ծառայությունների տեսակներ՝ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ.
    3) իրականացվել կամավորների հավաքագրում, համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորների ընդգրկում և նրանց աշխատանքի վերահսկում.
12. Սույն օրենքով ամրագրված այն լիազորությունները, որոնք սահմանված են որոշակի թվով բնակչություն ունեցող համայնքների համար, մնացած համայնքների դեպքում համարվում են կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորություններ.
13. Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունները, բացառությամբ պետության պատվիրակած լիազորությունների, համայնքները իրականացնում են որպես սեփական լիազորություններ: