Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) պատվիրատու` ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, դ. պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ), զ. պետությունից կամ համայնքից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով, է. պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ, ը. հանրային կազմակերպություններ. 2) հանրային կազմակերպություններ` ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք սույն պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված, բ. հանրային ծառայությունների ոլորտի այլ կազմակերպություններ, որոնք հատուկ կամ բացառիկ իրավունքով իրականացնում են սույն հոդվածով սահմանված` մեկ կամ մեկից ավելի համապատասխան գործունեության տեսակ, եթե գնումը կատարվում է համապատասխան գործունեության տվյալ տեսակն իրականացնելու նպատակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 գ. կազմակերպություններ, որոնց հանդեպ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձը, անկախ բաժնեմասի (փայաբաժնի) չափից, ունի տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրա որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն և գնում է կատարում տվյալ կազմակերպությունից: Սույն ենթակետով նախատեսված կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` իր սահմանած կարգով, սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անձի դիմումի հիման վրա. 3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը. 4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք. 5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ. 6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր. 7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ. 8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ. 9) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. 10) պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. 10.1) որակավորման ապահովում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը. 24) գնման գին` ապրանքը, աշխատանքը, ծառայությունը ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 11) էլեկտրոնային աճուրդ` էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր` նվազեցված գների ներկայացման գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը. 12) էլեկտրոնային միջոցներ` մալուխային, ռադիո, օպտիկական միջոցներով կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով փոխանցված, տեղափոխված և ստացված տվյալների մշակման ու պահպանման, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով գնման ընթացակարգերի կազմակերպման համար անհրաժեշտ էլեկտրոնային, այդ թվում` ծրագրային և ապարատային միջոցներ. 13) լիազորված մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին. 14) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայք. 15) հատուկ կամ բացառիկ իրավունք` իրավունք, որը բխում է իրավական կամ վարչական ակտով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ՝ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, և որով էապես սահմանափակվում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը: (նախադասությունը հանվել է 21.01.22 ՀՕ-4-Ն) 16) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը. 17) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ. 18) խորհրդատվական ծառայություններ` ծառայություններ, որոնց մատուցման արդյունքում ստեղծվում են ոչ նյութական` ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ). 19) խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ. 20) ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների պայմանագիր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ. 22) համապատասխան գործունեություն` հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության ներքոհիշյալ տեսակներ, որոնց շրջանակում կատարվող գնումների վրա տարածվում է սույն օրենքը: Դրանք են` ա. էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ՝ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդումը (փոխադրումը) և բաշխումը, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայությունների իրականացումը, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցումը կամ վերականգնումը, էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցումը, բ. խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը, գ. էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործումը, դ. փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու բնագավառներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները, ե. տրանսպորտային ոլորտում հասարակական ծառայությունների մատուցման համար նախատեսված (գոյություն ունեցող) ցանցերի տրամադրում կամ շահագործում: Տրանսպորտային ծառայությունների մատուցման ցանցը համարվում է գոյություն ունեցող, երբ շահագործման պայմանները, այդ թվում` սպասարկման ենթակա երթուղիները կամ տրամադրվելիք տարողունակությունը կամ սպասարկման հաճախականությունը սահմանում է իրավասու պետական մարմինը, զ. աշխարհագրական տեղանքի շահագործում` - նավթի, գազի, ածուխի կամ այլ կոշտ վառելիքի հետախուզման կամ արտազատման նպատակով, - օդային կամ ջրային ուղիներով փոխադրումներ իրականացնողներին օդանավակայանների կամ այլ տերմինալային օբյեկտների տրամադրման նպատակով. |