Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 282 գ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են` - Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, - Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով: Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին: Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը. դ) ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը. 4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներն են՝ ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների օտարումից մուտքերը (այդ թվում՝ համայնքի սեփականություն հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 282 ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ. Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է` I. Մուտքերի գծով` 1. Համայնքների բյուջեներին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում` ա) պաշտոնական դրամաշնորհները. բ) այլ եկամուտներ. 1.1. Պաշտոնական դրամաշնորհներն են՝ ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները` սուբվենցիաները. բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ աղբյուրներից (հանրապետության համայնքներից, միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմիններից) ստացվող նպատակային դրամաշնորհները. 1.2. Այլ եկամուտներն են՝ ա) համայնքի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած գույքի օտարումից եկամուտները. բ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները. գ) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները. դ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում՝ բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարները. 2. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցներն են` ա) պետական բյուջեից և օրենքով թույլատրված այլ աղբյուրներից ստացված վարկերը. բ) տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 282 բ) համայնքի սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը. գ) համայնքի պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը. դ) համայնքի սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` հողի և ոչ նյութական չարտադրված ակտիվների օտարումից մուտքերը: II. Ելքերի գծով` 1. Ծախսերի գծով` սույն օրենքի 28-1-րդ հոդվածի II մասում նշված ուղղություններով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում կատարվող կապիտալ ծախսերը. 2. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի և տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի մարումները և բյուջետային փոխատվությունների տրամադրումը. 3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով` ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումներ. 4. Համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերումը` պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով կհաշվառվեն համայնքի հաշվեկշռում: |