Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 51 Դատախազի վերապատրաստումը և մասնակցությունը կրթական այլ ծրագրերի. 1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի. 2. Վերապատրաստումը և լրացուցիչ վերապատրաստումն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 3. Վերապատրաստման ենթակա, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ վերապատրաստման ենթակա դատախազների ցուցակը հաստատվում է գլխավոր դատախազի հրամանով և արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 4. Դատախազները պարտավոր են անցնել լրացուցիչ վերապատրաստում՝ 1) «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում. 2) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման դեպքում. 5. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստում անցնելու ընթացքում պահպանվում են դատախազի պաշտոնը և դրա համար սահմանված աշխատավարձը. 6. Դատախազն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին կամ օրերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած դատախազի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: |