Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 56 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ) և ԲԱԺԱՆՈՒՄԸ. 1. Ընկերությունն իրավունք ունի ժողովի որոշմամբ համախմբել (կոնսոլիդացնել) տեղաբաշխված բաժնետոմսերը, որի արդյունքում Ընկերության երկու կամ ավելի բաժնետոմսերը փոխարկվում են նույն տեսակի կամ դասի մեկ նոր բաժնետոմսի: Այդ դեպքում կանոնադրության մեջ կատարվում են Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ: Համախմբման (կոնսոլիդացման) հետևանքով կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում վերջիններս ենթակա են հետգնման Ընկերության կողմից դրանց` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով, եթե դրանց սեփականատերը Ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշման ընդունումից հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերությանը գրավոր չի ծանուցում իր կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին. 2. Ընկերությունն իրավունք ունի ժողովի որոշմամբ բաժանել տեղաբաշխված բաժնետոմսերը, որի արդյունքում Ընկերության տեղաբաշխած մեկ բաժնետոմսը փոխարկվում է նույն տեսակի կամ դասի երկու կամ ավելի բաժնետոմսերի: Այդ դեպքում կանոնադրության մեջ կատարվում են Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ: |