FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  197

«Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, կասեցնելը և դադարեցնելը.
1. Նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները (վերամշակման արդյունքներ, թափոններ, բացառությամբ սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետում նշված թափոնների,
    (կամ) մնացորդներ) և (կամ) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ներքին սպառման համար վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով: Ընդ որում, վերամշակման արդյունքների համար չեն վճարվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, և չի պահանջվում ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանման հաստատում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանված այլ տուրքերից տարբեր ձևով.
2. Նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝
    1) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ներքին սպառման համար վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները, թափոնները, բացառությամբ սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետում նշված թափոնների,
    (կամ) ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած մնացորդները սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով՝ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  197

2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների (վերամշակման արդյունքներ, թափոններ և (կամ) մնացորդներ),
    (կամ) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ներքին սպառման համար վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի փաստը մաքսային մարմինների կողմից ճանաչելով.
    3) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների կատարման արդյունքում գոյացած թափոններն առևտրային նպատակներով հետագայում օգտագործելու համար ոչ պիտանի ճանաչելով կամ գոյացած թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողություններ կատարելու համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելով.
    4) մաքսային մարմինների կողմից «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մի մասը որպես արտադրական կորուստ ճանաչվելով.
    5) Հանձնաժողովի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքների ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալը ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ.
3. Նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) դրանց վերամշակման արդյունքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով.
4. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է: