FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  388

Սահմանումները. Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը` «մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն»՝ մաքսային փաստաթուղթ, որը պարունակում է անցկացված հետազոտությունների և (կամ) փորձարկումների արդյունքներ և մաքսային փորձաքննության եզրահանգումներ՝ առաջադրված հարցերին պատասխանների ձևով. «նմուշ»՝ ապրանքի միավոր, որը համապատասխանում է ապրանքի ամբողջ խմբաքանակի կառուցվածքին, կազմին և հատկանիշներին, կամ եզակի օբյեկտ (ապրանք՝ ապրանքի խմբաքանակի բացակայության դեպքում), որի ընտրությունը, հետագա ուսումնասիրության նպատակներով, արձանագրվում է սահմանված կարգով. «փորձանմուշ»՝ ապրանքի մաս, որը բնութագրում է ներկայացվող և ուսումնասիրվող ապրանքի ողջ ծավալի կազմը և հատկանիշները և որի ընտրությունն անցկացվում է սահմանված կարգով. «մաքսային փորձաքննություն»՝ հետազոտություններ և փորձարկումներ, որոնք անցկացվում են մաքսային փորձագետների (փորձագետների) կողմից՝ մաքսային մարմիններին վերապահված խնդիրների լուծման համար մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքների օգտագործմամբ. «մաքսային փորձագետ»՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ, որը լիազորված է անցկացնելու մաքսային փորձաքննություն և ունի անհրաժեշտ մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքներ. «լիազորված մաքսային մարմին»՝ մաքսային մարմին, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված է մաքսային փորձաքննություն անցկացնելու համար: