FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվության ապահովումն իրականացվում է հրդեհային անվտանգության ապահովման համակարգում այնպիսի հատուկ տեղեկատվության համակարգեր և տվյալների բանկեր (այսուհետ` տեղեկատվության համակարգ) ստեղծելու և օգտագործելու միջոցով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարման համար: Հրդեհային անվտանգության մասին տեղեկությունները տեղեկատվության համակարգերում մտցնելու հիմքը և կարգը, ինչպես նաև դրանց հետ պաշտոնատար անձանց և քաղաքացիների ծանոթացման պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության լիազորված մարմինները և մյուս պետական մարմինները պարտավոր են անմիջապես և անհատույց կարգով տեղեկացնել պետական հակահրդեհային ծառայությանը և տեսչական մարմնին հրդեհային անվտանգության համար անբարենպաստ դեպքերի և կանխագուշակումների մասին: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղեկացնեն բնակչությանը հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ընդունած որոշումների մասին և աջակցեն հրդեհատեխնիկական գիտելիքների տարածմանը: