Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 35 Տնտեսական մեխանիզմները. 1. Կարճաժամկետ ժամանակահատվածում ջրային ոլորտի պետական լիազորված մարմիններն իրականացնում են ջրային ռեսուրսների կառավարման միջնաժամկետ և երկարաժամկետ ծախսերի և այդ ծախսերի ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների գնահատումը: Այդ այլընտրանքային մեխանիզմները պետք է պարունակեն առկա ջրառի և աղտոտման համար վճարների համակարգի բարելավման մանրամասն առաջարկությունները` կապված ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և դրանց պայմաններին համապատասխանության ապահովման, ջրային պետական կադաստրի միջոցով տվյալների կառավարման համակարգերի ու ընթացակարգերի բարելավման ծախսերի փոխհատուցման հետ. 2. Ոլորտի զարգացման նպատակով բնապահպանական և բնօգտագործման վճարների նպատակային օգտագործումը աստիճանաբար պետք է դառնա ոլորտի ֆինանսական ապահովման աղբյուրներից մեկը, որն իր արտացոլումը պետք է գտնի գործող, ինչպես նաև հետագայում ընդունվելիք իրավական ակտերում: |