FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  52

Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները.
1. Նիստը նախագահողը՝
    1) հայտարարում է նիստը կամ նստաշրջանը բացված, ինչպես նաև ավարտված.
    2) հայտարարում է նիստի ընդմիջումները.
    3) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող երեք հարցի մասին.
    4) հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հարցի քննարկման կարգի և տևողության մասին.
    5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար.
    6) հայտարարում է պատգամավորների գրանցումը, ելույթների և հարցերի համար հերթագրումը, քվեարկության անցկացումը, ինչպես նաև քվեարկության արդյունքները.
    7) համակարգում է նիստն սպասարկող ծառայողների աշխատանքը.
    8) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները.
2. Նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելու կամ հեռացնելու նիստերի դահլիճից.
3. Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.
    1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
    2) խոսափողի անջատում.
    3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
    4) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.
    5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  52

4. Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը: Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել.
5. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Եթե նիստից հեռացված զեկուցողը պատգամավոր է, ապա հարցի քննարկումը վերսկսվում է նրա մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում.
6. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչև կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին.
7. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը.
8. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նախագահողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը.
9. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նախագահողը նիստը հայտարարում է ավարտված: