Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 21 Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթների: 3. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով. 4. Ֆիլմարտադրության և կինոարվեստի միջոցառումների շրջանակներում ապրանքների ժամանակավոր ներմուծումն ու արտահանումն իրականացվում են մաքսային գործընթացների պարզեցված և արագացված ընթացակարգով՝ առանց մաքսային վճարների վճարման. 5. Պետական ֆինանսավորման շրջանակներում շահառուների անհատույց ստացված դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք կամ դրանցով ձեռք բերված կամ ստեղծված ակտիվները ճանաչվում են որպես ծախս. 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները: |