FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  79

Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը.
1. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունն արվում է այն փաստի մատնանշմամբ, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել, և իրեղեն ապացույցի ներկայացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ իրեղեն ապացույցի նույնականացման տվյալների նշմամբ.
2. Միջնորդությանն իրեղեն ապացույցը կցելու անհնարինության դեպքում դրան պարտադիր կցվում են ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը.
3. Իրեղեն ապացույց թույլատրելու մասին գրավոր միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը պարտավոր է միջնորդության պատճենը տրամադրել գործին մասնակցող այլ անձանց՝ դրան կցելով իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը: