Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 259 Փորձագետի եզրակացության բովանդակությունը. 1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է իր ստորագրությամբ հաստատված գրավոր եզրակացություն, որն ուղարկվում է քննիչին. 2. Փորձագետի եզրակացության մեջ նշվում են` 1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը. 2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները. 3) փորձաքննության կատարման հիմքը. 4) փորձաքննության տեսակը. 5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ. 6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք. 7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների նկարագրությունը. 8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները. 9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար. 3. Եթե փորձագետին առաջադրված հարցերը դուրս են իր հատուկ գիտելիքների և հմտությունների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար, ապա փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորումը. 4. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելիս միասնական հետևության հանգելու դեպքում եզրակացությունն ստորագրում են փորձաքննությունը կատարած բոլոր փորձագետները: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` դրանում ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը. 5. Համալիր փորձաքննության կատարման ընթացքում պարզված հանգամանքների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների և հմտությունների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը: Յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որն իր գիտական իրավասության սահմաններում է: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 259 6. Փորձագետի եզրակացությանը փաթեթավորված և կնքված ձևով կցվում են քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետի հետևությունները պարզաբանող և հիմնավորող սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, տեսաձայնագրություններ: ՄԱՍ ԵՐՐՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ |