FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  50

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ.
1. Մաքսային ծառայողի ծառայությունից ազատումը կամ ծառայողական տեղափոխումն օրենքով սահմանված կարգով ապօրինի ճանաչվելու կամ զինվորական ծառայությունն ավարտելու և վերադառնալու դեպքում մաքսային ծառայողը ենթակա է վերականգնման այն պաշտոնում, որից նրան ազատել կամ տեղափոխել են.
2. Հերթական հատուկ կոչում շնորհելու մաքսային ծառայողների աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայողի մաքսային ծառայության ստաժի հաշվարկման համար վերականգնված մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու օրվանից մինչև վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը ներառվում է ծառայության տարիների մեջ: 4. Մաքսային մարմինների ղեկավարները, որոնք ապօրինի որոշում են կայացրել մաքսային ծառայողի ծառայությունից ազատման կամ ծառայողական տեղափոխման մասին կամ հետաձգում են մաքսային ծառայողին ծառայությունում վերականգնելու մասին որոշման կատարումը, ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: