FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45.9

Դիտարկումների իրականացումը.
1. Դիտարկումը արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիցենզիայի պայմանների, օրենսդրության սահմանված նորմերի խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջությունն է.
2. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա՝ նախապես այն համաձայնեցնելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) հետ, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցի շրջանակը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ դիտարկվող) անվանումը.
3. Տեսչական մարմինը դիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Գրասենյակ: Հաշվետվության ձևը և ներկայացման պարբերականությունը սահմանվում են Գրասենյակի ղեկավարի հրամանով.
4. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջինիս պահանջով.
5. Դիտարկվողի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար.
6. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել հինգ աշխատանքային օրից ոչ ավել.
7. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները.
8. Դիտարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան պահանջների, լիցենզավորման պայմանների խախտման դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է որևէ գործողություն կատարելու կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման համար սահմանելով ժամկետներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45.9

9. Դիտարկման արդյունքները հիմք են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու համար.
10. Դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելու դեպքերի: