Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 62 Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը. 1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության սահմաններից հեռացնելն է՝ արգելելով նրան գտնվել Հայաստանի Հանրապետությունում. 2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է 5-10 տարի ժամկետով. 3. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դրա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու պահից. 4. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը կրելուց հետո։ Այն դեպքում, երբ արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո: Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 84-րդ կամ 85-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշում, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է փորձաշրջանն ավարտվելուց հետո։ Սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անձին պատժի հետագա կրումից ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 88-րդ հոդվածով սահմանված կարգով անձին հիմնական պատժից ազատելու դեպքում օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է պատժի հետագա կրումից կամ պատժից ազատելուց հետո։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 62 5. Օտարերկրյա քաղաքացին կարող է վտարվել իր քաղաքացիության պետություն կամ այն պետություն, որտեղ վերջինս մշտապես բնակվում է: Վտարման երկիրը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարծիքը. 6. Այս պատժատեսակը չի կարող նշանակվել` 1) փախստականի կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի, 2) չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի, 3) մինչև հանցանք կատարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի հետ ամուսնացած կամ խնամքին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա ունեցող անձի նկատմամբ, 4) եթե անձը վտարվող պետության տարածքում քրեական հետապնդման է ենթարկվում այնպիսի արարքի համար, որը կարող է պատժվել մահապատժով, 5) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է հետապնդման ենթարկվել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար, կամ 6) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի. 7. Հայաստանի Հանրապետությունից չի կարող վտարվել այն անձը, որի նկատմամբ նշանակվել է սույն հոդվածով նախատեսված պատիժը, սակայն մինչև պատժի կատարումը դատապարտյալը ձեռք է բերել փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ հաստատվել է չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: |