FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ.
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային կառավարիչը կազմում է լուծարման հաշվեկշիռը և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան.
2. Դատարանը 10-օրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Լուծարման հաշվեկշռի հաստատման վարույթում գործին պարտադիր մասնակցող անձ է Կենտրոնական բանկը: Դատարանը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային կառավարչի կողմից խախտվել են սույն օրենքի պահանջները.
3. Դատարանի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային կառավարիչն իրավունք ունի 10-օրյա ժամկետում վերացնել դատարանի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարման հաշվեկշիռն հաստատելու մասին նոր դիմում ներկայացնել դատարան: Դատարանն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով.
4. Սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից` լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին: