FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  91

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմինը և դրա կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման ընդհանուր կարգը.
1. Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված կազմակերպությունը.
2. Բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցում է մասնագիտացված կազմակերպությունը այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար մասնագիտացված կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար մասնագիտացված կազմակերպությունը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկները.
3. Դատապարտյալների արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպության՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկները.
3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է բուժական քրեակատարողական հիմնարկը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  91

4. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը մասնագիտացված կազմակերպությունն ապահովում է ցանկացած պահի` 24 ժամ և յոթ օր ռեժիմով: Աշխատանքային ժամերին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է մասնագիտացված կազմակերպության ավագ և միջին բժշկական անձնակազմի, իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին` հերթապահություն իրականացնող միջին բժշկական անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում են շտապօգնության բրիգադները՝ տեղում կամ տեղափոխելով մասնագիտացված կազմակերպության հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական ստորաբաժանում կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ.
5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը տարածվում է մասնագիտացված կազմակերպության կողմից դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա այնքանով, որքանով այն կիրառելի է սույն իրավահարաբերությունների նկատմամբ.
6. Դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում դատապարտյալին առանց իր համաձայնության մասնագիտացված կազմակերպությունը տրամադրում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա.
7. Դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  91

8. Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետևանքով պատժից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը: