Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 7 Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները. 1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի. 3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսները և ավտոբուսները, ինչպես նաև թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ՝ 1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների. 2) միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը. 3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը գերազանցելու տեխնիկապես հնարավորություն չունեցող ավտոտրանսպորտային միջոցների. 4) պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների․ 5) 10-17 նստատեղ (ներառյալ՝ ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առևտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար. 6) ոչ առևտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 7 7) վթարային կամ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների. 8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաև նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռևս չեն հանձնվել շահագործման․ 9) ոչ առևտրային նպատակներով ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան․ 10) մշակութային արժեք ներկայացնող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար․ 11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի և էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման և հսկողության, աղբի հավաքման և վերացման, հեռագրային և հեռախոսային ծառայությունների, փոստային առաքանու փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման և ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների և ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող, ինչպես նաև կրկեսի և զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցների. 12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար՝ ընկերության հիմնական վայրից մինչև 100 կմ շառավղի սահմաններում. 4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցները՝ արհեստանոցի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 5․ Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 7 6․ Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն թվային տախոգրաֆից և տախոգրաֆի քարտերից ներբեռնված բոլոր տվյալների պահպանումը գրառումից հետո առնվազն 12 ամիս և տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջի դեպքում տրամադրեն տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը. 7. Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունները պետք է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով (այսուհետ՝ Որակի խարտիա) նախատեսված գործարար համբավի, ֆինանսական վիճակի և փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները. 8. Միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման և անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը կարող է լինել նաև կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը. 9. Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը հաստատող վկայական, որը տրվում է տեսական քննության դրական արդյունքի դեպքում։ Բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններում վերջին 10 տարվա անընդմեջ կառավարման ստաժ ունեցող անձանց մասնագիտական որակավորումը հաստատող վկայականը տրվում է առանց տեսական քննություն հանձնելու։ Մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 7 10. Փոխադրումների մենեջերը կարող է միաժամանակ կազմակերպել մինչև չորս տարբեր կազմակերպությունների փոխադրումների գործընթացը, եթե դրանց տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակը չի գերազանցում հիսուն միավորը: Փոխադրումների մենեջերի կողմից միայն մեկ կազմակերպության փոխադրումների գործընթացը կազմակերպվելու դեպքում տրանսպորտային միջոցների քանակը չի սահմանափակվում. 11. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները. 12. ՏՆԵԿ-ի անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպությունը պետք է, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, հաշվառված լինի պետական միասնական գրանցամատյանում և ունենա գործարար համբավ։ ՏՆԵԿ-ի անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 13. Կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, եթե դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, կամ փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների համար կազմակերպությունը կամ նրա փոխադրումների մենեջերը ենթարկվել է քրեական կամ վարչական պատասխանատվության։ Կազմակերպության գործարար համբավը վերականգնվում է, եթե խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ վերացված է. 14. Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 7 15. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործարար համբավի կորստի, ֆինանսական վիճակի և փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտման դեպքում միջպետական փոխադրումներ կատարելու թույլտվություններ ստանալու՝ կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը տրամադրված ՏՆԵԿ-ի թույլտվությունները կասեցնում է լիազոր մարմինը մինչև կազմակերպության կողմից խախտումների վերացումը. 16. Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպությունը լիազոր մարմին ներկայացնում է փոխադրումների մենեջերի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում. 17. Որակի խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 30-ը լիազոր մարմին ներկայացնում է վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռի ձևաչափով: Եթե վերջին հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռով կազմակերպության ֆինանսական դրությունը գնահատելիս Որակի խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջը չի բավարարվում, ապա որպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ կարող են հաշվի առնվել նաև կազմակերպության ակտիվները, շրջանառու կապիտալը, գործունեության պատասխանատվության ապահովագրությունը, ինչպես նաև բանկային երաշխիքը. 18. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված մասնագիտական որակավորման քննությունների ընդունման և մասնագիտական որակավորման վկայականներ տալու գործընթացը կազմակերպում է լիազոր մարմինը։ |