FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  77

14. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ և գործունեությունը գնահատված լինելու դեպքում` գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական.
15. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն.
16. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները` նաև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով.
17. Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամներին, Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան, ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով.
18. Ընդհանուր ժողովի կողմից սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների` դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում.
19. Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  77

Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը.
1. Ընդհանուր ժողովը ձևավորում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և Ուսումնական հարցերի հանձնաժողով.
2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով իրենց վերապահված գործառույթները.
3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի` սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ.
4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է ութ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից երկուսն ընտրվում են մասնագիտացված դատարանների դատավորներից, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից.
5. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու եղանակով.
6. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով.
7. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներն առաջադրվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով.
8. Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  77

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը.
10. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով։ Ընտրության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի կրթությունը, նրա՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին և նրան ներկայացրած կազմակերպության՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջներին համապատասխանությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ.
11. Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկը ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից.
12. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն.
13. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ: Դատավոր անդամներից մեկն ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` առաջին ատյանի դատարաններից: