FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  469

Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը.
1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները.
2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումը, ինչպես նաև համագործակցության համաձայնագիրը.
3. Համագործակցության վարույթի ընթացքում քննիչի միջնորդությամբ հսկող դատախազն իրավասու է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով կասեցնելու մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը, եթե դա անհրաժեշտ է համաձայնագրով նրա ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար.
4. Մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում քննիչը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կնքված փակ ծրարում պահելու, ինչպես նաև համապատասխան անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին.
5. Նախաքննության ավարտից հետո քննիչը սույն օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթի նյութերը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար: