Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ. Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է հողային և ջրային մակերեսների հետ փոխազդեցության պայմաններում մթնոլորտում բնական օդերևութաբանական երևույթների, տեխնածին, ֆիզիկական, քիմիական և այլ պրոցեսների վիճակն ու զարգացումը որոշելուն: Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են` ա) շահագրգիռ պետական մարմիններին և տնտեսավարող սուբյեկտներին օդերևութաբանական պրոցեսների և երևույթների մասին տեղեկատվությամբ անմիջականորեն ապահովելը. բ) վտանգավոր և տարերային մթնոլորտային երևույթների վերաբերյալ (կլիմայական, օդերևութաբանական այլ փոփոխությունների մասին) պետական մարմիններին, իրավաբանական անձանց և բնակչությանն ահազանգելը. գ) կանխատեսող ծառայություններին օդերևութաբանական պայմանների կանխատեսումներով և սպասվելիք անբարենպաստ պայմանների մասին անհրաժեշտ տվյալներով ապահովելը. դ) Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին տարածաշրջաններում օդերևութաբանական և ճառագայթային ռեժիմի մասին հավաստի տվյալներ ամփոփելն ու կուտակելը: |